3.08.2025
Զոհրաբ Մնացականյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են երկկողմ համագործակցությունը
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գալիս է Հայաստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը փետրվարի 26-28-ը կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ կայքից:


Ըստ աղբյուրի, այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ստանիսլավ Զասը բանակցություններ կանցկացնի նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:


Սա Ստանիսլավ Զասի, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, առաջին այցն է Հայաստան:

ԱԱԾ-ն հայտնաբերել է օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան