9.07.2025
Բակո Սահակյանը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ՊԲ նոր հրամանատարին
prev Նախորդ նորություն

Կառավարությունը մտադիր է արգելել կոնյակի գովազդը

Հակաստանի կառավարությունը մտադիր է արգելել կոնյակի գովազդը: Ներկայում գործող օրենսդրությամբ, զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով արգելվում է ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր) գովազդը, բացառությամբ տեղական արտադրության կոնյակի:


Ըստ կառավարության՝ նախագծի նպատակն է բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ ու հավասար տնտեսական մրցակցություն ապահովել։ Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։


Կոնյակի գովազդի առկայությունը, ըստ նախագծի, անհավասար պայմաններ է առաջացնում տեղական և արտասահմանյան արտադրողների միջև՝ անհիմն խոչընդոտներ առաջացնելով վերջիններիս համար։ Բացի այդ, ըստ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հիմանվորման, Եվրասիական տնտեսական միության պայմանագրով իրենց մրցակցային օրենսդրության նորմերը պետք է կիրառեն անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հավասար պայմաններով ու նույն կերպ։


Հունվարի 31-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում ստորագրվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքի մասին կարգադրությունը ու հանձնարարվել է ներքին շուկայի հետ կապված խոչընդոտները վերացնել։


Ալկոհոլային գովազդը որոշակի ժամերով հեռուստաեթեր հեռարձակելու մասին օրենքը Հայաստանի խորհրդարանն ընդունել էր 2014-ին։ Ներկայում թունդ ալկոհոլային խմիչքի գովազդը զանգվածային էլեկտրոնային տեղեկատվամիջոցներով արգելվում է 06:00-22:30-ն ընկած ժամանակահատվածում։ Հայկական կոնյակի վրա նման սահմանափակումներ չտարածվեցին՝ տեղական արտադրության կոնյակը խթանելու համար։

Զոհրաբ Մնացականյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են երկկողմ համագործակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները