13.07.2025
Իրանում կորոնավիրուսով վարակվելու 5 դեպք կա. Մեղրի անցակետում հսկողությունը կուժեղացվի
prev Նախորդ նորություն

Երեխաների ապօրինի որդեգրման գործով անցնող Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել: Այս մասին նշել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, հայտնում է «Արմենպրես»-ը:


ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը հայտնեց, որ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ)` 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետի (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) փոխարեն:


Դատարանը բավարարել է Աբրահամյանի կալանքի միջնորդությունը, սակայն այլընտրանքային խափանման միջոց է ընտրել գրավը՝ 5 միլիոն դրամի չափով:


Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել նաև 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Սուրեն Պապիկյանի դատվածության մասին հոդվածների առնչությամբ քրգործ է հարուցվել
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ