15.07.2025
Նարեկ Սամսոնյանը «սև խավիարի գործով» որպես մեղադրյալ կանչվել է ՀՔԾ
prev Նախորդ նորություն

Արցախի ԿԸՀ-ն ստացել է նախագահի 12 թեկնածուի գրանցման փաստաթղթեր

2020 թ. փետրվարի 15-ի ժամը 12.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 12 թեկնածուների գրանցման փաստաթղթեր:


Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 6 կուսակցություններ`Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների,«Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների, « Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների, Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 33 թեկնածուների, Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ: Ընտրական ցուցակ է առաջադրել մեկ կուսակցությունների դաշինք` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ » կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ:


Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԿԸՀ-ն:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է. ԱԻՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները