Ռուսաստանը Հայաստանին անհատույց տրամադրել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը
Ռուսաստանը Հայաստանին անհատույց տրամադրել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը: Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նրա խոսքով, հայ-ռուսական համագործակցության շրջանակում տեսետրն անհատույց տրամադրեկ է Ռոսպոտրեբնադզորը:
Թեմային Facebook-յան իր էջում անդրադարձել էր նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ գրառելով. «Ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։
Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։
Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»:
VERELQ-ը հիշեցնում է, որ կորոնավիրուսի վարակի կապակցությամբ Առողջապահության միջազգային կազմակերպությունը միջազգային արտակարգ դրություն է հայտարարել:
Վարակը բռնկվել է Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղից տարածվել և հասել է առնվազն 25 երկիր, այդ թվում` Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և Ամերիկա, հայտնում է Ազատությունը:
Փետրվարի 2-ին Ֆիլիպիններում կորոնավիրուսի հետևանքով մարդ է մահացել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխանցմամբ` դա կորոնավիրուսից առաջին մահն է Չինաստանի սահմաններից դուրս:
Ենթադրվում է, որ հիվանդների թիվն անցել է 14 հազարը, մահացել է ավելի քան 300 մարդ: Հայաստանում, ըստ Առողջապահությաննախարարության հավաստիացումների, կորոնավիրուսի տարածման վտագ դեռևս չկա: