6.04.2026
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սյունիքում մերկասառույց է
prev Նախորդ նորություն

Կրակոցներ Երեւանում. հայտնաբերվել են մեծ թվով պարկուճներ, գնդակներ և ատրճանակ

Երեկ՝ հունվարի 28-ին, կրակոցներ են հնչել Երեւանում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել:


Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամանել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, քրեական հետախուզության աշխատակիցները, հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները եւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:


Ոստիկանները մարտադաշտ հիշեցնող վայրում հայտնաբերել են ատրճանակից եւ ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակ եւ չկրակված փամփուշտներ:


Հայտնաբերվել է նաեւ ատրճանակ:


Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ Opel մակնիշի 88 UF 808 համարանիշի ավտոմեքենա, իսկ կրակոցների արդյունքում վնասվել է նաեւ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Gazel մակնիշի ավտոմեքենա:


Կայքի փոխանցմամբ՝ ոստիկանությունը պարզում է՝ արդյոք կրակոցների հետեւանքով տուժածներ կան, թե ոչ:


Փաստի առթիվ Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:


 


 

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար