Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգները մի քանի ամիս է չեզոքացվել են. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե ՀՀ-ում պետական հեղաշրջում է կանխվել, ճիշտ չի ընկալվել ԶԼՄ-ների կողմից:
«Եթե Արմեն Գրիգորյանի հայտարարությունները ճշգրիտ ձևակերպենք, ապա կարող ենք դա մեկնաբանել որպես հիբրիդային ինչ-որ երևույթի նկարագրություն: Եվ եթե այդպես ձևակերպենք, ապա կարող են ասել, որ խոսքը հիբրիդային հեղաշրջման պատրաստությունների մասին էր: Այդ գործընթացը լիարժեքորեն և վերջնականապես պարտված է և ջախջախված»,- Կապանում ընթացող ասուլիսի ընթացքում հայտարարեց վարչապետը:
Նա նաև պարզաբանեց, թե ի՞նչ ասել է հիբրիդային այդ գործընթացը: Օրինակ, Փաշինյանը նշեց, որ միլիոնավոր դոլարներ են ծախսվում վարչապետի և նրա ընտանիքի անդամների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասին սուտ տեղեկություններ տարածելու համար և դա արվում է ներգրավելով քրեական աշխարհը, տարբեր ուժե, կոռումպացված դեմքերի: Իսկ հեղաշրջում բառը այս գործընթացին սազում է, որովհետև այդ գործընթացին հընթացս ներգրավվում են նաև գործող պաշտոնյաներ, որոնք լինելով իշխանության ներսում՝ գործում են ընդդեմ իշխանության.
«Դրա մեջ ներգրավված են լինում նախկին պաշտոնյաներ, դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ: Մի ժամանակ ես կարծում էի, որ ողջ դատական համակարգնա ներգրավված այդ պրոցեսի մեջ, բայց ժամանակը ցույց տվեց, որ դա այդպես չէ, ընդամենը առանձին փոքր խմբեր են: Սահմանադրական դատարանը, կոնկրետ որոշ պաշտոն օկուպացրած պաշտոնյաներ, որոնք փորձել ՍԴ մյուս անդամներին ևս ներգրավել, բայց կարծես թե ՍԴ անդամների 80 տոկոսը դրանում չի ներգրավվել: Եվ չասեք ինձ՝ տվեք անուններ, որովհետև ես տվեցի դրանք և թույլ տվեք ինձ կոնկրետ անուն-ազգանուններ արտասանելու տհաճությունից ազատվել»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա նաև նշեց, որ յդ գործընթացի մաս են կազմում կոնկրետ դաատական պրոցեսներ ու օրը մեջ օտար երկրների մայրաքաղաքներ այցելություններ ու կոնսպիրատիվ հանդիպումներ, միջազգային կազմակերպությունների հետ օրը մեջ հանդիպումներ: Եվ խոսքը, մասնավորեցրեց նա, այն միջազգային կազմակերպությունների մասին է, որոնք երկար տարիներ Եվրոպայից շատ հնազանդ սպասարկել են Հայաստանի կոռումպացված իշխանությանը և «հայաստանի իշխանության բռնազավթման համահեղինակ են, որովհետև լռել են»:
Փաշինյանը նշեց, որ հնարավոր է գա ժամանակ և այդ խնդիրներին էլ անդրադարձ արվի:
«ՀՀ ԱԱԾ-ն ու մյուս մարմինները զբաղվում են այս ամենով և շարունակելու են զբաղվել: Եվ երբ ապացույցները լինեն բավարար, որպեսզի նաև մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության, մարդիկ դրան կենթարկվեն: Մեր նպատակն այն չէ, որ ինչ-որ մարդկանց դատենք, մեր նպատակն է չեզոքացնել ՀՀ անվտանգության սպառնացող վտանգները: Եվ այդ վտանգները վաղուց են չեզոքացվել, արդեն մի քանի ամիս և այդ հարցում ՀՀ իրավապահ համակարգը X պահից սկսած գործել է շատ արդյունավետ, ինչի համար առանձնահատուկ գնահատանքի խոսքեր եմ հնչեցնում ԱԱԾ-ին, Ոստիկանությանն ու իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչներին»,- հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը: