23.11.2024
Երեկ առանց սելֆիի գնացել եմ ՀՔԾ, պատասխանել եմ քննիչի հարցերին. վարչապետ
prev Նախորդ նորություն

Զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. Տոնոյան

Երեկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրւյցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:


Խոսքը 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի մասին է:


Նախարարը հավաստիացրեց, որ բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի փրկեն նրա կյանքը։ «Զինծառայողը շուտով կտեղափոխվի Երևան»,- ասաց նա։


Ինչ վերաբերում է վիրավորում ստացած երկրորդ զինծառայողին՝ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի, ապա վերջինիս վիրավորումը, բարեբախտաբար, թեթև է։


Դավիթ Տոնոյանը հրաժարվեց բացահայտել, թե ո՞րն է եղել միջադեպի պատճառը. 


«Նախաքննության արդյունքում պարզ կլինի, այժմ որևէ բան ասել չեմ ցանկանում։ Լինում են նման դեպքեր, որոշակի վերահսկողությունից դուրս է եղել», -հավելեց նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:


Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը նախօրեին վիրահատվել է: Հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։