23.11.2024
Դա սադրանք էր. Ծառուկյանը՝ ԲՀԿ պատգամավորների մասնակցությամբ ընդհարման մասին
prev Նախորդ նորություն

Շարքային Զաքարեանի վիրահատությունն ավարտվել է, նրա վիճակը ծանր կայուն է. ՊՆ

Շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվեց: Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


«Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»,- գրել է նա Facebook-ի իր էջում:


Հիշեցնենք, հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:


Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: