24.11.2024
Ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, որ չի արել. Փաշինյանը՝ Կուտոյանի մահվան մասին
prev Նախորդ նորություն

Արցախն էլ պետք է ներդնի սպանդանոցների ծառայությունը, եթե միսը ՀՀ շուկայում են վաճառելու

Մեր շուկայում հուլիսի 1-ից սկսած՝ այլեւս հինգերորդ ձեւ կոչված սերտիֆիկատ չունեցող ոչ մի մսամթերք չի վաճառվելու։ ԱԺ-ում պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը հարց հնչեցրեց, որ եթե Հայաստանում անցում կատարվի բացառապես սպանդանոցային մորթի, ապա Արցախի դեպքում այս հարցն ինչպե՞ս է լուծվելու, քանի որ մենք նաեւ այնտեղից ենք մսամթերք բերում։ Վարչապետը պատասխանեց, որ Արցախի Հանրապետությունն էլ հայելային ձեւով պետք է ներդնի այդ կարգավորումը, եթե ուզում են, որ հայաստանյան շուկայում այդ միսը վաճառվի․


«Սա է տրամաբանությունը, եւ էլի եմ ասում, որ հստակ հանձնարարական եմ տվել՝ փետրվարի վեցին կընդլայնենք ֆինանսական հնարավորությունները, կմեծացնենք առաջարկի գրավչությունը, կընդլայնենք լիզինգի պայմանները։ Էսօրվա պայմաններով սպանդանոցներն իրենք ունեն պարտավորություն՝ տեղափոխել մորթի ենթակա կենդանիներին, ընդ որում, մինչեւ 30 կմ անվճար է արվում։ Մյուս հաշվարկները, որ ասում են՝ բա, գյուղացին սպանդանոցին վճարի՝ վնաս կկրի, ուզում եմ ասել, որ հիմա էլ վճարում են, որովհետեւ մորթ անողները, ընդունված պրակտիկա է, փորոտիքը վերցնում են, մսի որոշակի հատված վերցնում են, ոտքերը, գլուխը վերցնում են, վերջում էլ 1000-2000 դրամ են վերցնում։ Մենք գիտենք, որ սպանդանոցներ կան, ասում են՝ մենք էլ ենք պատրաստ նույն պայմաններով աշխատել»։


Անդրադառնալով աշխատատեղերի հետ կապված խնդրին՝ Փաշինյանն ասաց, որ նույն պրոֆեսիոնալ մորթ անողները արդեն ոչ թե «բուշլատով ու ռեզինի սապոգներով», այլ նորմալ արտահագուստով կգնան, աշխատանքի կընդունվեն սպանդանոցներում․


«Ասֆալտի վրայից եւ հակահիգիենիկ պայմաններում միս վաճառելը պետք է բացառվի ՀՀ-ից։ Սա այլընտրանք չունի»,- եզրափակեց Փաշինյանը։