24.11.2024
Վրաստանի ՆԳՆ-ն Սաhակաշվիլիին կասկածում է հեղաշրջման փորձի մեջ
prev Նախորդ նորություն

Թրամփը Սոլեյմանիի սպանության թույլտվությունը յոթ ամիս առաջ է տվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանցի գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանության թույլտվությունը յոթ ամիս առաջ է տվել, հայտնում է CNBC-ը՝ հղում կատարելով վարչակազմի հինգ ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։


Վերջինների խոսքերով՝ նախագահական հրահանգը հունիսին եղել է պայմանով, որ Թրամփը պետք է վերջնականապես ստորագրի Սոլեյմանիի սպանության ցանկացած կոնկրետ օպերացիա։


Այդ որոշումը բացատրում է, թե ինչու է Սոլեյմանիի սպանությունը այն տարբերակների ցուցակում, որոնք զինվորականները երկու շաբաթ առաջ ներկայացրել են Թրամփին՝ որպես պատասխան Իրաքում իրանական հարձակումներին, որոնց հետեւանքով սպանվել էր մեկ ամերիկացի կապալառու եւ ԱՄՆ չորս զինծառայող, հայտնել են պաշտոնյաները։


Սակայն դա ստվեր է նետում Թրամփի վարչակազմի այն արդարացումների վրա, թե Սոլեյմանին սպանվել է, որովհետեւ գրոհներ էր պլանավորում ամերիկացիների վրա։


ԱՄՆ հետախուզության աշխատակիցները տարիներով հետեւել են Սոլեյմանիի տեղաշարժին։ Սոլեյմանիի սպանության գաղափարը ծագել է 2017թ․։