24.11.2024
Թրամփի համար միևնույն է՝ Իրանը բանակցությունների կգնա, թե ոչ
prev Նախորդ նորություն

Վրաստանի ՆԳՆ-ն Սաhակաշվիլիին կասկածում է հեղաշրջման փորձի մեջ

Վրաստանի ՆԳՆ-ն սկսել է ուսումնասիրել վրացական «Մտավարի արխի» հեռուստաընկերության եթերում հնչած նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հայտարարությունները 2019 թ.-ի ամռանը տեղի ունեցած անկարգությունների մասին և կասկածում է նրան հեղաշրջման փորձի մեջ:


Սահակաշվիլին «Մտավարի արխի» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ 2019-ի հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ «Վրաստանի իշխանությունները մազից էին կախված» և «ռեժիմը պետք է տապալվեր, բայց պահը բաց է թողնվել»:


Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է հետաքննել հունիսյան դեպքերը, իսկ Սահակաշվիլիի խոսքերից հետո մտադիր է «համապատասխան քննչական գործողություններ» անցկացնել: