20.04.2025
Էրդողանը համաձայնել է աջակցել Լեհաստանին և Բալթյան երկրներին վերաբերող ՆԱՏՕ-ի ծրագրերին
prev Նախորդ նորություն

Պենտագոնը Իրանի «պոտենցիալ ագրեսիայի նշաններ» է տեսնում

Կան նշաններ, որ Իրանը պոտենցիալ կերպով կարող է ագրեսիվ գործողություններ նախաձեռնել ապագայում՝ կապված Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ աճող լարվածության հետ։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Ռուդը:


Պարսից ծոցում լարվածությունը աճել է այս ամառ նավթային տանկերների վրա հարձակումից հետո, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկ օբյեկտների վրա։ Վաշինգտոնը գրոհների մեջ մեղադրել էր Իրանին, որը հերքում է այդ մեղադրանքները։


«Մենք շարունակում ենք տեսնել նշաններ, եւ հասկանալի պատճառներով ես չեմ մանրամասնի այն, որ Իրանի պոտենցիալ ագրեսիա կարող է տեղի ունենալ: Մենք Իրանի կառավարությանը շատ հստակ ազդանշաններ ենք ուղարկել ագրեսիայի հնարավոր հետեւանքների վերաբերյալ»,- հայտարարել է Ռուդը։

Ռուհանի. Իրանը շահագրգռված է Ադրբեջանի հետ Կասպից ծովում նավթային նախագծերի իրականացմամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար