25.11.2024
Le Figaro. ՆԱՏՕ-ում պառակտումը կարող է հանգեցնել նրա մահվան
prev Նախորդ նորություն

Հունվար-սեպտեմբեր ամիսներին ՌԴ անձնագիր է ստացել Հայաստանի 17 հազար քաղաքացի

2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՌԴ քաղաքացիություն է ստացել 285 հազար մարդ:


Այս ցուցանիշը 48%-ով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշը՝ 2018-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել 192 հազար մարդ: Այս են վկայում ՌԴ ՆԳՆ միգրացիայի հարցերով վարչության տրամադրած տվյալները, որոնք մեջբերում է «Известия».-ն:


Համաձայն աղբյուրի, ՌԴ նոր անձնագիր են  ստացել հետևյալ պետությունների քաղաքացիները՝ Ուկրաինայի՝ 146  հազար, Ղազախստանի՝ 35 հազար, Տաջիկստանի՝  30 հազար, Հայաստանի՝ 17 հազար, Ուզբեկստանի՝ 14 հազար և Մոլդովայի՝ 11,5 հազար:


VERELQ-ը հիշեցնում է, որ 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՌԴ քաղաքացիություն է ստացել ՀՀ 27,1 հազար քաղաքացի: