22.04.2025
Փաշինյանին է ներկայացվել ՀՀ պետհետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը
prev Նախորդ նորություն

Հունվար-հունիս ամիսներին տեղի է ունեցել կապիտալի արտահոսք 295 մլն դոլարի չափով. ԲՀԿ-ական

ՀՀ քաղաքացիների սպասելիքները հեղափոխական են, սակայն 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ իրատեսական, ինչը վկայում է այն մասին, որ որեւէ արմատական դրական փոփոխություն սպասել չարժե։ Այս մասին ԱԺ-ում հաջորդ տարվա ամենագլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:


Նրա խոսքով, նոր իշխանությունը 1,5-2,5 տարի ունի, որպեսզի արդարացնի բնակչության դրական ակնկալիքները, բայց 2020 թվականի բյուջեի նախագիծը չի արդարացնում հայ ժողովրդի սպասելիքները։ 


«Ընթացիկ տարվա հունվար-հունիսին ներդրումների ներհոսքը տնտեսության իրական հատված՝ արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, կազմել են ընդամենը 310 մլն դոլար, բայց այդ ընթացքում տեղի է ունեցել կապիտալի արտահոսք 295 մլն դոլարի չափով։ Այսինքն՝ ներդրումների իրական ներհոսքը կազմել է 15 մլն դոլար»,- ասաց նա:


Մելքումյանը կոչ արեց կառավարությանը պարզել, թե ինչու են մարդիկ իրենց կապիտալը դուրս բերում Հայաստանից։


 

Թալանել են Կարեն Կարապետյանի տունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան