24.11.2024
Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է. վարչապետ
prev Նախորդ նորություն

Երկրաշարժ՝ Շիրակի մարզում

Նոյեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 19:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:35-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.990 և արևելյան երկայնության 43.900 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Զույգաղբյուր գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ: