24.11.2024
Մամուլ. Փաշինյանի վարկանիշը բարձրացել է, այդ թվում Արցախում
prev Նախորդ նորություն

Պետությունը շուրջ 245 միլիոն դոլար շրջանառու միջոց է վերադարձրել տնտեսությանը․ վարչապետ

2019 թվականի առաջին տասը ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ: Նման տվյալներ Facebook-յան իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«2018 թվականի տասը ամիսներին այս թիվը եղել է 97 միլիարդ: 2017-ի տասը ամիսներին՝ 54 միլիարդ: Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում այս թիվն ավելի քան կրկնապատկել ենք, շուրջ 245 միլիոն դոլար շրջանառու միջոց վերադարձնելով տնտեսությանը», - ասված է նրա գրառման մեջ:



Հատկանշական է, որ տնտեսական մեկնաբանները, ողջունելով նախաձեռնությունը, այնուամենայնիվ որոշակի խնդրահարույց հարցեր են մատնանշում, որոնք կապված են կառավարության տնտեսական քաղաքականության հետ:


Նրանց խոսքով, նախաձեռնությունը ողջունելի է, սակայն դրա հետ մեկտեղ Էկոնոմիկայի նախարարությունը եւ ոչ միայն այդ կառույցը պետք է հստակ քայլեր ձեռնարկեն ներդրումային դաշտի բարելավման, տնտեսության համար նոր ներդրումային ոլորտների ձեւավորման ուղղությամբ։ Որպես պոտենցիալ նոր ներդրումային ոլորտներ նրանք մատնանշում են Իրանի սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ձեւավորման եւ Ամուլսարի հանքավայրի շահագործման առկախված ծրագրերը:


«Հակառակ պարագայում հետ վերադարձված շրջանառու միջոցների մի մասը կարող են երկրից դուրս արտահոսել կամ ուղղակի բանկերում հանգրվանել։ Նման քայլերի բացակայության պայմաններում լավ կլինի այդ միջոցները պահել՝ ուղղելով դրանք խոշոր կապիտալ ծախսերի իրականացմանը», - նշում են փորձագետները։