22.04.2025
Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին հաղթեց Ադրբեջանի հավաքականին
prev Նախորդ նորություն

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 30 միլիոն դոլարը

Այս տարվա սեպտեմբերին՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 31.782 միլիոն դոլարով ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմելով 181.033 միլիոն դոլար:


Այս մասին հայտնել են Թուրքիայի առևտրի նախարարությունից:


«2019 թվականի սեպտեմբերին Թուրքիայից Ադրբեջան արտահանումը կազմել է 152.931 միլիոն դոլար, իսկ Ադրբեջանից ներմուծումը՝ 28,102 միլիոն դոլար», - հայտնել են նախարարությունից:


2019-ի հունվար-սեպտեմբերին Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է 47.215 միլիոն դոլարով՝ 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմելով 1,431 միլիարդ դոլար:


«2019 թվականի հունվար-սեպտեմբերին Թուրքիայից Ադրբեջան արտահանումը կազմել է 1,133 միլիարդ դոլար, իսկ Ադրբեջանից ներմուծումը՝ 298,646 միլիոն դոլար», -հայտնել են է նախարարությունից:

Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել 200 հա վրացական տարածքի նկատմամբ․ Bellingcat
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան