23.11.2024
Փորձագետ. Անկարան ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը կպատասխանի Սիրիայով
prev Նախորդ նորություն

Իրաքում անկարգությունների զոհ է դարձել 100 մարդ

Իրաքում շարունակվող անկարգությունների հետեւանքով վերջին մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է 100 մարդ, տուժել է 5,5 հազար հոգի: Այս տվյալները հրապարակել է Մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովը:


Միայն հոկտեմբերի 30-ին մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած բախումներում զոհվել երկու, վիրավորվել 175 մարդ:


«Անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ ընդհարումների, ինչպես նաեւ տարբեր կուսակցությունների կենտրոնակայանների մոտ անկարգությունների հետեւանքով, երբ գործի են դրվել արցունքաբեր գազ, մահակներ ու քարեր, զոհվել է 100 եւ վիրավորվել 5,5 հազար մարդ,- ասված է հանձնաժողովի՝ հրապարակված հայտարարության մեջ:


Մեկ ամսվա ընթացքում Իրաքում բռնության զոհ է դարձել ընդհանուր առմամբ 260 մարդ, տուժածների թիվը մտենում է 10.000-ի: