9.07.2025
Իրաքում անկարգությունների զոհ է դարձել 100 մարդ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը որոշել է չեղարկել Իրանում ռուսական որոշ ընկերությունների դեմ պատժամիջոցները

Միացյալ նահանգները ծրագրում են Իրանում աշխատող ռուսական, չինական և եվրոպական որոշ ընկերությունների վրայից հանել պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու աղբյուրների վրա:


Սահմանափակումները հանելը թույլ կտա ոչ ամերիկյան ընկերություններին համագործակցել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հետ: Նշվում է, որ այդպիսով ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի համար բարդացնել միջուկային զենքի մշակումը:


Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին հայտարարել էր, որ միջուկային զենքի ստեղծումն արգելված է իսլամով: Միևնույն ժամանակ նա նշել էր երկրում միջուկային տեխնոլոգիաների առկայության մասին:

Համաշխարհային ազդեցության ցուցակում Թուրքիան 16-րդ տեղում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները