24.11.2024
Արտակ Նահապետյանն ազատվել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Խորվաթիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Խորվաթիայի խորհրդարանը միաձայն` 115 կողմ և 4 բացակա, վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այն ներկայացնելով նախագահի ստորագրմանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:


«Հոկտեմբերի 18-ին Խորվաթիայի խորհրդարանը միաձայն (115 կողմ և 4 բացակա) վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այն ներկայացնելով նախագահի ստորագրմանը»,- գրել է Նաղդալյանը:


Հիշեցնենք, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մինչ այս վավերացրել նն Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Կիպրոսը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը: