23.11.2024
Համագործակցության ներուժը բավականին մեծ է․ նախագահը հանդիպել է Էստոնիայի նախագահի հետ
prev Նախորդ նորություն

Արտակ Նահապետյանն ազատվել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին որոշում է ստորագրել՝ Արտակ Նահապետյանին ՓԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին:


Որոշման մեջ մասնավորապես ասվում է․


«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Արտակ Նահապետյանին ազատել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»։


Արտակ Նահապետյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թ–ի հունիսի 28-ից։ Իսկ 2019թ–ի սեպտեմբերի 19-ին պարգևատրվել է ՀՀ Նախագահի` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։


Նահապետյանը փրկարար ծառայությունում աշխատել է 2017թ–ից` վարչության պետի պաշտոնում։ Մինչ այդ աշխատել է պաշտպանության ոլորտում, եղել ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատար։