25.11.2024
Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը
prev Նախորդ նորություն

Հրայր Թովմասյանի հայրը ԱԱԾ-ում էր. նրա ինքնազգացողությունը վատացել է

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայրը` 75-ամյա Վարդան Թովմասյանը, այսօր հրավիրվել էր ԱԱԾ:


Նա արդեն լքել է շենքը:


Լրագորղների հետ ճեպազրույցում  Վարդան Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնեց, որ Թովմասյանը բացատրություն է տվել։ Նրան մասնավորապես հարցրել են, թե երբ եւ ինչ միջոցներով է ինքը վերանորոգել իր տան տանիքը:


Նշվում է, որ Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը վատացել է:  


Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն հարցաքննության է հրավիրել նաև Հրայր Թովմասյանի դուստրերին։


Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Պատգամավորը հայտարարել էր, որ իր կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ի նախապատրաստած նյութերով հարուցվել է քրեական գործ Հրայր Թովմասյանի և մյուսների կողմից իշխանության զավթման առերևույթ հանցագործության փաստի առթիվ:


Նա նաեւ դիմել է ԱԺ խմբակցություններին, որ իր նախաձեռնությանը քաղաքական աջակցություն ստանալու հարցով: ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» մերժել էին, իսկ «Իմ քայլը» դեռ չի պատասխանել:


Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: