Բակո Սահակյանը Երևանում է. ի՞նչ են քննարկելու ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը
Այս րոպեներին կառավարությունում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը:
Նշենք, որ նախապես հանդիպման մասին տեղեկատվություն չի եղել:
Ողջունելով Արցախի նախագահին՝ Փաշինյանը նշեց, որ կարևոր է համարում իրենց պարբերաբար հանդիպումներն ու շփումները, որոնց մասին հանրությունը միշտ չէ, որ տեղեկանում է.
«Այսօրվա քննարկումն էլ կարևոր է վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք հանդիպումների, քննարկումների արդյունքներն ու տպավորությունները Ձեզ հետ կիսելու առումով»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ այս րոպեներին էլ հանդիպումը շարունակվումէ՝ դռնփակ:
Հիշեցնենք, անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շուրջ երկու ժամ տևած զրույց են անցկացրել Աշխաբադում՝ քննարկելով ԼՂ հակամարտության կարգավորման ներկա իրավիճակն ու լարվածությունը մեղմելու հնարավորությունները:
***
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստան-Արցախ կապերի զարգացմանը և ամրապնդմանը վերաբերող հարցեր։