27.11.2024
Ուկրաինան մնում է Ադրբեջանի համար զենքերի և տեխնոլոգիաների առանցքային աղբյուր. փորձագետ
prev Նախորդ նորություն

Ո՞ւր էր Լուկաշենկոն. Փաշինյանը բացահայտել է երկրների ղեկավարների հայտնի սելֆիի գաղտնիքը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրների ղեկավարների հայտնի սելֆիում չկար, քանի որ նրա ընտանիքում դժբախտություն էր պատահել, եւ նա պետք է որոշակի սգո միջոցառումների մասնակցեր, այդ պատճառով ավելի վաղ մեկնեց Հայաստանից։


Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին, թե ինչո՞ւ Լուկաշենկոն չկար այդ լուսանկարում։


Փաշինյանը նաեւ նշեց, որ դա ընդունված պրակտիկա է, երբ երկրների ղեկավարները որեւէ միջոցառման մասնակցելու նույն տրանսպորտային միջոցով են գնում, եւ լուսանկարն արվել է հենց այդ ժամանակ։


Հիշեցնենք, որ ԵԱՏՄ բարձրագույն նիստի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը նոր սելֆի է հրապարակել՝ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ:


«Ճանապարհային սելֆի:) Այս ընթացքում հասցրեցինք կարեւոր որոշում կայացնել». լուսանկարին կից գրել էր ՀՀ վարչապետը: