25.11.2024
Դեսպան. Բաքուն և Անկարան ապրանքաշրջանառությունը կհասցնեն 5 միլիարդ դոլարի
prev Նախորդ նորություն

Վրաստանն օգոստոսին կորցրել է զբոսաշրջիկներից ստացվող եկամուտների 10 տոկոսը

Զբոսաշրջությունից ստացվող Վրաստանի եկամուտներն այս տարվա օգոստոսին կազմել են 396,1 մլն ԱՄՆ-ի դոլար, ինչը 10 տոկոսով պակաս է, քան 2018 թվականի օգոստոսին: Այդ մասին ասված է երկրի Ազգային բանկի ամփոփիչ տեղեկագրում:


Նույն այդ հաշվետվության համաձայն, 2018 թվականի օգոստոսին Վրաստանի՝ զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմել են 442,9 մլն դոլար, և այդ ցուցանիշը 12,4 տոկոսով գերազանցել է 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշը:


Միևնույն ժամանակ այս տարվա օգոստոսին Վրաստան Է ժամանել մոտավորապես 1,3 մլն այցելու, այն դեպքում, երբ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում՝ շուրջ 1,2 միլիոն: