5.04.2026
Այս մասշտաբի զորավարժություն դեռ չի անցկացվել. Տոնոյանը՝ աննախադեպ զորավարժության մասին
prev Նախորդ նորություն

Թուրք հայտնի դերասանը խոշոր գումար է վճարել հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար

Թուրք հայտնի դերասան, կատակերգու, ծաղրանկարիչ և սցենարիստ Ջեմ Յըլմազը, թուրքական մամուլի բնութագրմամբ, մի ամբողջ կարողություն է վճարել հայ գեղանկարիչ Տարոն Մուրադյանի կտավները գնելու համար:


Ինչպես հայտնում www.ermenihaber.am-ը, Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` հայտնի կատակերգուն ոչ միայն մեքենաների կոլեկցիոներ է, այլև 2006թ. ի վեր արվեստում մեծ ներդրումներ է կատարում: Նա տանն ունի արվեստի յուրօրինակ գործերի մեծ հավաքածու:


Յըլմազը, մասնակցելով «Galeri 77» ցուցահանդեսին, հայ Մուրադյանի վրձնին պատկանող 2 կտավ է գնել: Նշվում է, որ թուրք դերասանը հայ նկարչի «Pequod» կտավի համար վճարել է 66.000դոլար, իսկ «Portre 4» կտավի համար` 20.000 դոլար:

«Իմ քայլը» ներկայացրել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար