Իրանը «պետք է մոռանա» ուրանի հարստացման մասին. Թրամփ

Իրանը պետք է մոռանա ուրանի հարստացում իրականացնելու հնարավորություն ունենալու իր ցանկության մասին: Սպիտակ տանը լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:


«Մենք չենք կարող Իրանին թույլ տալ, որ նա միջուկային զենք ունենա: Եվ նրանք երբեք չեն ունենա միջուկային զենք: Եվ եթե նրանք մտածում ենհարստացման մասին, ապա կարող են մոռանալ դրա մասին: Նրանց համար հարստացումը շատ վտանգավոր կլինի: Շատ, շատ վտանգավոր: Կարող եք այդ մասին տեղեկացնել Իրանին»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:


Ըստ որում Թրամփը միանշանակ պատասխան չի տվել այն հարցին, թե հնարավոր է արդյոք Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մեղմացումը՝ Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ իր անձնական հանդիպումը կազմակերպելու նպատակով:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...