24.04.2025
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին
prev Նախորդ նորություն

Պուտինը կժամանի Երևան. դեսպանն այլ տեղեկատվություն չունի

Հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստը, իսկ այդ միջոցառումն անցկացվում է նախագահների մակարդակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ արձագանքելով հարցին, թե հնարավո՞ր է Վլադիմիր Պուտինը հոկտեմբերին Երևան չժամանի:  


Լրագրողների հարցին նա արձագանքեց հարցով՝ այլ տեղեկատվություն ունե՞ն.


«Ես այլ տեղեկատվություն չունեմ: Մենք ելնում ենք նրանից, որ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստը՝ նախագահների մակարդակով»,- շեշտեց նա:


Ճշտող հարցին՝ այսինքն արժե՞ սպասել Պուտինին, դեսպանը լակոնիկ պատասխան տվեց՝ պետք է:


Հիշեցնենք, վերջին շրջանում հայաստանյան ԶԼՄ-ները Պուտինի Երևան գալ-չգալու հարցը պարբերաբար բարձրաձայնում էին՝ ՀՀ ներքաղաքական որոշ զարգացումների հետ փոխկապակցելով:

Սկսվում է Քոչարյանի գործով դատական նիստը. քաղաքացիներին կոչ են անում հավաքվել դատարանի մոտ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար