25.11.2024
Ձեռքսեղմում և լուսանկարում. Փաշինյանը Թրամփի հետ շփման մի հնարավորություն է ունենալու
prev Նախորդ նորություն

Պակիստանում փորձարկվել է «Ղազնավի» կարճ հեռահարության բալիստիկ հրթիռը

Պակիստանում հինգշաբթի գիշերը փորձարկվել է «Ղազնավի» կարճ հեռահարության բալիստիկ հրթիռը, որն ունակ է կրել միջուկային լիցք: Այս մասին Twitter-ում գրել է Իսլամական հանրապետության մամուլի ծառայության ղեկավար գեներալ-մայոր Ասիֆ Ղաֆուրը:


«Պակիստանը կատարել է «Ղազնավի» հրթիռի փորձնական գործարկում, որը կարող է տարբեր տեսակի մարտագլխիկներ տեղափոխել մինչև 290 կմ հեռավորության վրա», - գրել է Ղաֆուրը իր էջում:


Ըստ նրա, Պակիստանի նախագահը և վարչապետը բարձր են գնահատել այս իրադարձությունը և շնորհավորել երկրի ժողովրդին:


Այս տարվա մայիսին Պակիստանը փորձարկեց «Շահին -2» հրթիռը, որը ունակ է կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկներ: