Հայաստանն առաջին տեղում է. ո՞ւր են նախընտրում մեկնել ռուսաստանցիները հանգստանալու
Վրաստանը, չնայած ՌԴ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության դադարեցմանը, ռուսաստանցիների արտերկրյա տուրիստական ուղեւորությունների թոփ 10-յակում է, սակայն առաջին եռյակում Վրաստանի փոխարեն հայտնվել են Թուրքիան ու Իտալիան:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով OneTwoTrip ուղեւորությունների պլանավորման ծառայության հետազոտության արդյունքներին:
Ռուսաստանցիների արտասահմանյան ուղեւորությունների առաջին հորիզոնականը վերջին երկու տարում անընդմեջ զբաղեցնում է Հայաստանը: Բոլոր վաճառված ավիատոմսերի շուրջ 8,5%-ը հենց Հայաստան ուղեւորությանն է վերաբերում: Առաջին եռյակում են Իտալիան եւ Թուրքիան, որոնք նախորդ տարի համապատասխանաբար զբաղեցնում էին 5-րդ եւ 10-րդ հորիզոնականները:
Այս տարի Վրաստանը կարողացել է մնալ 5-րդ հորիզոնականում «հունիս ամսին ՌԴ-ից այդ երկիր խոշոր տուրիստական հոսքի հաշվին»:
Թոփ 10-յակում են հայտնվել նաեւ Իսպանիան, Ուզբեկստանը, Գերմանիան, Տաջիքստանը եւ Ղրղզստանը: Տանսյակից դուրս են մնացել Մոլդովան ու Ուկրաինան: