25.11.2024
Հայաստանն առաջին տեղում է. ո՞ւր են նախընտրում մեկնել ռուսաստանցիները հանգստանալու
prev Նախորդ նորություն

Ջերմուկից մեկնարկել է ավտոերթ դեպի Երեւան. սպասվում է թեժ քննարկում

Ջերմուկից մեկնարկել է Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների ավտոերթը Երեւան: Նրանք Երեւանում հանդիպելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ անցկացնելու են քննարկում Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդիրների վերաբերյալ:


«Ջերմուկցիներն ավտոերթով գալիս են Երեւան։ Փաշինյան, չհիասթափեցնես էս մարդկանց»,- գրել է լրագրող, քաղակտիվիստ Արման Ղարիբյանը:


Ավելի վաղ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:


Հանքավայրի շահագործման դեմ եւ կող հանդես եկողներն այս փաստաթութղն ընդունեցին տարբեր կերպ: Նրանք, որ կողմ են հանքավայրի շահագործմանը մատնանշում են Ջերմուկի տերմալ ջրերին աղտոտման հավանականության բացակայությունը եւ Լիդիանի՝ պետության դեմ դատական հայց ներկայացնելու հավանական ֆինանսական բացասական հետեւանքները: Իսկ բնապահպանները մատնացույց են անում զեկույցում մատնանշված բնապահպանական ռիսկերը:


Միեւնույն ժամանակ «Լիդիան Արմենիա»-ն ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության առաջարկների մասին պատասխաններ:


Այս հարցերը, մաենայն հավանականությամբ, քննարկվել են Երեւանում: Ըստ մամուլի հրապարակումների, Ամուլսարի հարցով քննարկում է լինելու Ջերմուկ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև Ամուլսարի շահագործմանը դեմ պայքարող 5 քաղաքացու հետ: Ավտոերթին միացում են մի քանի տասնյակ քաղաքացիներ իրենց մեքենաներով:


Օրեր առաջ Ջերմուկում հանրահավաք տեղի ունեցավ, որտեղ քաղաքացիները սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, որ երկրի ղեկավարը Ջերմուկ չի մեկնի, փոխարենը երկուշաբթի օրը կհանդիպի շահագրգիռ կողմերին: