29.03.2024
Ձերբակալվել է Արմեն Աշոտյանի ընկերը. հանձնարարականը տրվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմի՞ց
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Փաշինյանը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը խոստացել է Մակրոնին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրաավ հրապրակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Ստամբուլյան կոնվենցիա­յի վավերացման հարցում Հայաստանի իշխանություննե­րի շահագրգռվածությունը պայմանավորված է ոչ միայն ԵՄ-ից տրամադրվելիք մի քա­նի միլիոն եվրո դրամաշնորհով, այլև նրա­նով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եվրոպական երկրներին խոստացել է, որ մինչև տարեվերջ Հայաստանը կվավերացնի կոնվենցիան: Կա­ռավարական շրջանակներում խոսում են, որ խոսակցությունը տեղի է ունեցել Ֆրանսիա­յի նախագահ էմանուել Մակրոնի հետ՝ Հա­յաստան կատարած նրա այցի ընթացքում: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցում խոչընդոտ չի լինի: Մակրոնի շահագրգռվածությունն էլ պայմա­նավորված է նրանով, որ 2019 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին Եվրոպայի խորհրդի նախա­գահությունը ստանձնել է Ֆրանսիան, որն իր առաջնահերթությունների մեջ հատուկ կարևորել է Ստամբուլյան կոնվենցիայի առաջմղումը, մինչդեռ անցած ամիսների ընթացքում կոնվենցիան չստորագրած որևէ պետություն այն չի ստորագրել, իսկ ստորագրած որևէ պետություն չի վավերացրել: Սակայն, չնայած ՀՀ վարչապետի խոստմանը, կոնվենցիայի վա­վերացումը հարցականի տակ է: Մի կողմից՝ խնդիրը Սահմանադրական դատարանն է, որի կազմը փոխել չի հաջողվում, մյուս կողմից էլ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասն է հայտարարում, որ դեմ է քվեարկելու կոնվենցիային»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեև պատգամավորների արձակուրդը կավարտվի օգոստոսի 23-ին, բայց մոտ մեկ շաբաթ է՝ նրանցից շատերը խորհրդարան են գալիս: Նրանց թեժ աշուն է սպասվում. ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի շրջանակներում մի քանի տասնյակ նախագծեր պետք է մշակեն ու ընդունեն: Առանցքայիններից են «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որի՝ մինչև 2019 թ. վերջը նախատեսված է նոր մոդելի ոստիկանություն ստեղծել՝ պարեկային ոստիկանություն՝ շարժական շուրջօրյա պարեկային միասնական ստորաբաժանում: Ծրագրի իրագործման համար նախատեսվել է 23 մլն դրամ»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզպետ, ատամնաբույժ Անդրեյ Ղուկասյանը նախկին իշխանությունների կատարած գործարքների վերաբերյալ օրերս հերթական «բացահայտումն» է արել։ Նա հրապարակել է Վանաձորի ավագանու հերթական որոշումներից մեկը, որով քաղաքի մշակույթի տան շենքը հատկացվել է նախկին քաղաքապետի բարեկամներից մեկին` Էռնեստ Գևորգյանին։ Վերջինս Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ ամուսնու` Տիգրան Պապանյանի փեսան է: Իսկ Տիգրան Պապանյանը երկար տարիներ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ: Ինչպես ասում են, բոլոր համընկնումները պատահական են: «Վանաձորցիներից, լոռեցիներից զավթվածը, խլվածը հետ եք վերադարձնելու, պարոնա՛յք: Այլընտրանք չկա. կա՛մ կամովին, կա՛մ օրենքի ուժով»,- գրել է մարզպետ Ղուկասյանը` հրապարակելով նաև նշված որոշման տեքստը: Մարզպետը նաև խոստացել է նմանատիպ բոլոր փաստերը հերթով ներկայացնել լոռեցիների դատին, ապա նաև՝ համապատասխան մարմիններին: Անդրեյ Ղուկասյանը հայտնել է նաև, որ վեր հանված փաստերով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր: Մարզպետի հետաքննչական աշխատանքները լոռեցիների շրջանում միամիտ խոսակցությունների առիթ են դարձել՝ «կարո՞ղ է մարզպետը հայտնվի իր փորած փոսում»։ Բանն այն է, որ քաղաքի կենտրոնում Ղուկասյանը մինչ հեղափոխությունը հողատարածք էր գնել նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդուց՝ հանրահայտ Քաղցրիկից՝ Արման Դարբինյանից, ու կարող է պարզվել, որ այդ հողատարածքն էլ է ապօրինի ու Դարբինյանների գերդաստանի ձեռքում է հայտնվել «իշխանությունների կատարած գործարքների» արդյունքում։ Ի դեպ, հենց այդ հողատարածքի վրա հեղափոխությունից հետո մարզպետը սկսել է մեծ ատամնաբուժարան կառուցել»:


«Առավոտ» օրաթերթը գրում է.«Վերջերս բանավեճ էր ծավալվել կառավարության որոշման շուրջ՝ Մարզահամերգային համա­լիրի մոտ կանգնեցնել Խորհրդային Հայաստանի ղեկավարներից մեկի՝ Կարեն Դեմիրճյանի արձանը: Դրա դեմ հանդես եկողները բերում են հետևյալ փաստարկները. 1/ Դեմիրճյանի ժամանակ ծաղկում էր կաշառակերությունը, 2/ նա դեմ էր Հայաստանի անկախությանը: Առաջին պնդումն ինքնին ճիշտ է: 1974-88 թվականների Հայաստանում կուսակցական և պետական ապարատի չինովնիկները (հատկապես առևտրի և իրավապահ ոլորտի), ինչպես նաև կիսաօրինական ձեռներեցները («ցեխավիկները») մի քանի անգամ ավելի շքեղ կյանք էին վարում, քան մարդիկ, ովքեր ապրում էին «չոր աշխատա­վարձով»՝ թեկուզ շատ բարձր: Սակայն այդպես էր նաև մինչև 1974 թվականը, երբ Կարեն Դեմիրճյանը նշանակվեց Կենտկոմի առաջին քարտուղար: Այդպես էր նաև խորհրդային մյուս հանրապետու­թյուններում, և, մասնավորապես, այդ արատներն ավելի ցայտուն էին արտահայտված Վրաստանում և Ադրբեջանում:


Ինչ մնում է անկախության հարցին, ապա այդ հրաշալի նպատակով ապրում էին մի քանի տասնյակ նվիրյալներ (փառք ու պատիվ նրանց), իսկ մնացած քաղաքացիներիս մտքով անգամ նման բան չէր անցնում: Կարեն Դեմիրճյանն այն ղեկավարներից էր, որն իր հեռատեսությամբ, հայ­րենասիրությամբ, կազմակերպչական տաղանդով նպաստել է մեր երկրի շենացմանն ու հզորացմա­նը: Այնպես որ, կառավարությունը, իմ կարծիքով, ճիշտ է վարվել՝ որոշելով կանգնեցնել Դեմիրճյանի արձանը: Մնում է, որ նույն կառավարությունը նույնքան սառնասիրտ և իմաստուն լինի՝ ավելի մոտ անցյալը գնահատելիս: Այս հարցում, սակայն, առայժմ գերիշխում են էմոցիաները, պոպուլիզմը և քարոզչական մոտեցումները: Իհարկե, անցյալում կատարվել են բազմաթիվ սխալներ և հանցագործություններ, և շատ ցան­կալի է, որ բոլոր օրինախախտները կանգնեն դա­տարանի առջև: Բայց դա չի կարող խանգարել մեզ պետական մոտեցում ցուցաբերել մեր պատ­մության բոլոր փուլերի հանդեպ: Թե չէ երբեմն ստացվում է, որ 27 տարի ճանապարհ չի կառուց­վել և միայն հիմա է կառուցվում, 27 տարի աղե­տի գոտում մարդիկ բնակարաններ չեն ստացել, իսկ հիմա ստանում են, 27 տարի մեր բանակը զենք չի ձեռք բերել և միայն հիմա է դա անում: Այդպիսի բոլշևիկյան մոտեցումը հեղափոխության կամ ներկա իշխանության գովազդի հաջող ձև չի, ավելին՝ դա նաև խանգարում է գնահատել այն դրականը, ինչ արվում է հիմա: Որովհետև մտավախություն կա, որ նման մոտեցում կցուցաբերի նաև հաջորդ իշխանությունը»


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախկինների քյաբաբ-խորոված փարթիներին փոխարինելու են եկել ծաղրածու-շոուները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի քարտուղարուհի Աննա Բալայանի ծննդյան տոնակատարությունը նախարարության շենքում վերածվել է կրկեսային փարթիի, որին, բացի նախարար Սուրեն Պապիկյանից, ներկա է գտնվել ողջ աշխատակազմը:  Հոբելյարի տոնը լիարժեք դարձնե­լու համար նախարարություն են հրավիրել ծաղրածու, որը մի լավ ուրախացրել է նա­խարարության անձնակազմին՝ նրանց կտրե­լով հոգսաշատ աշխատանքային առօրյայից: Քարտուղարուհին Ֆեյսբուքում ծննդյան օրվա­նից լուսանկարներ է տեղադրել՝ պղպջակնե­րով, գունավոր ժապավեններով, սակայն կադրից դուրս է թողել օրվա հերոսին՝ ծաղրա­ծուին: Նախարարի խոսնակը մեզ հայտնեց, որ ծաղրածուի մասին տեղյակ չէ, խոստացավ ճշտել-ասել, ավելի ուշ ասաց, թե ծաղրածու չեն բերել նախարարություն»:

ՀՀ-ն պետք է ավելացնի իր գեոպոլիտիկ կշիռը Չինաստանի համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար