24.11.2024
Ասադի ճակատագիրը սրել է թուրք-ամերիկյան հակասությունները
prev Նախորդ նորություն

Ամերիկացի փորձագետ. Ուկրաինական ճգնաժամը դարձել է Նուլանդի ընտանեկան բիզնեսը

Ուկրաինայում հակամարտությունը դարձել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի և նրա ամուսնու՝ նոր պահպանողական ուղղվածության փորձագետ Ռոբերտ Կագանի ընտանեկան բիզնեսը: Այդ մասին հայտարարել է ամերիկացի փորձագետ Ռոբերտ Պերրին: Հայտնում է Ռիա-Նովոստին:

<<Այդ արտասովոր ընտանեկան դուետին պետք է կատարել մեկ-երկու քայլ, որպեսզի ռազմա-արդյունաբերական համալիրը ստանա լրացուցիչ ֆինանսավորում>>,-նշել է Պերրին:

Փորձագետի կարծիքով, եթե չլինեին Նուլանդի գործողությունները, ուկրաինական ճգնաժամը չէր կրի այդպիսի սուր բնույթ: Նրա խոսքով, Նուլանդը անձամբ կոչ է արել գործարարներին և քաղաքական ակտիվիստներին մարտահրավեր նետել օրինական ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչին հիշեցնելով նրանց, որ ԱՄՆ-ը 5 միլիարդ դոլար է ներդրել Ուկրաինայի եվրոպական ձգտումների մեջ:

Պերրին նշում է, որ Նուլանդը անձամբ է մասնակցել Կիևի Անկախության հրապարակի հակակառավարական ցույցերի ամենաթեժ գործողություններին, ինչպես նաև պետական հեղաշրջումից հետո թեկնածուներ է ընտրել ղեկավար պաշտոնների համար:

Ամերիկացի փորձագետը հավելել է, որ Ռոբերտ Կագանը ցուցադրում է իր խիզախությունը՝ԱՄՆ-ի Կոնգրեսին հղված իր պահանջներում՝ծախսել ավելի շատ միլիարդներ ռազմա-արդյունաբերական համալիրի վրա՝տրամադրելով գումարներ Ուկրաինայի <<պաշտպանության>> համար: