24.11.2024
Դավիթ Սանասարյանի գործի ավարտ է հայտարարվել. Վանեցյան
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերաբերվել է Մարտի 1-ի գործին. Վանեցյան

ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերաբերվել է Մարտի 1-ի գործին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ տեղեկացնելով, որ դրանց մեծ մասը վերականգնվել է և փոխանցվել Հատուկ քննչական ծառայությանը, որպեսզի միացվի Մարտի 1-ի գործի քննությանը։  


Վանեցյանը տեղեկացրեց, որ այս գործով իրականացվել է ծառայողական քննություն:


Նշենք, որ մայիսին կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունում կարևոր նյութեր են ոչնչացրել: Փաշինյանը ենթադրություն էր արել, որ դրանք լայնածավալ շրջանակի են առնչվում՝ մարդկանց և իրադարձություններին: