24.11.2024
Ռազմարդյունաբերությանը հատկացվող բյուջեն կրկնապատկվելու է. նախարար
prev Նախորդ նորություն

Դավիթ Սանասարյանի գործի ավարտ է հայտարարվել. Վանեցյան

Դավիթ Սանասարյանի գործը կոծկելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։


Նա նշեց, որ իր տեղեկություններով հայտարարվել է գործի ավարտ, այն առաջիկայում կուղարկվի դատախազություն՝ օրինակությունը ստուգելու համար և հետագա ընթացքը որոշելու համար:


«Գործը կգնա հրապարակային փուլ և մանրամասները կհանրայնացվեն»,- հավաստիացրեց նա։


Հիշեցնենք, ԱԱԾ–ում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին Պետական վերահսկողական ծառայության պետ  Դավիթ Սանասարյանին (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։