24.11.2024
Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ը չի զոհաբերի իր հետ հարաբերությունները Ս-400-ի պատճառով
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան խոչընդոտելու են Իրանի կողմից նավթի շուկայի ապակայունացմանը

ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Ռիք Փերրին եւ Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Խալեդ ալ Ֆալեհը հանդիպել են Վաշինգտոնում եւ համաձայնության եկել՝ միասին խոչընդոտելու նավթի համաշխարհային շուկան ապակայունացնելու Իրանի փորձերը:


«Նախարարներ Փերրին եւ ալ Ֆալեհը հավաստել են, որ ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան՝ որպես աշխարհում նավթի երկու խոշորագույն մատակարարներ, կշարունակեն համատեղ աշխատել այն բանի ապահովման համար, որ նավթի համաշխարհային շուկան այսուհետեւ էլ լավ մատակարարվի, հատկապես հաշվի առնելով շուկաներն ապակայունացնելու Իրանի ագրեսիվ փորձերը»,- ասված է փաստաթղթում: