5.04.2026
ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան խոչընդոտելու են Իրանի կողմից նավթի շուկայի ապակայունացմանը
prev Նախորդ նորություն

ԻՊ-ն ուժեղացնում է ազդեցությունն Իրաքում եւ Սիրիայում. Պենտագոն

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունն ընդլայնում է ընդհատակյա ցանցն Իրաքում եւ Սիրիայում: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ Գլեն Ֆայնի զեկույցում:


2019 թվականի ապրիլից մինչեւ հուլիս ահաբեկիչները շարունակել են տարածքներից հրաժարման մարտավարությունը հօգուտ ապստամբական ակտիվության: ԻՊ-ն իրականացրել է սպանություններ, օգտագործել է մահապարտների, առեւանգել մարդկանց, ինչպես նաեւ ոչնչացրել գյուղատնտեսական ցանքեր:

Բացի դրանից, իսլամիստները վերստին սկսել են ընդլայնել իրենց ֆինանսական ցանցը, ինչը թույլ է տվել վերականգնել զինյալների բջիջները Սիրիայում եւ ընդլայնել իրենց հրամանատարական եւ հսկիչ կետերն Իրաքում:


Նաեւ Պենտագոնն արձանագրել է, որ Սիրիայի «Էլ Խոլ» փախստականների ճամբարում գտնվում են ԻՊ-ի բազմաթիվ կողմնակիցներ:

Փորձագետ. ԱՄՆ-ն և Բրիտանիային ցանկանում են ոչնչացնել Իրանը որպես պետություն
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար