24.11.2024
Միջուկային գործարքի պահպանմանը Եվրոպայի երկրների հայտարարությունները բավարար չեն․ Զարիֆ
prev Նախորդ նորություն

Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելու շանս տակավին կա. Հանթ

Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ) տակավին կարելի է ուժի մեջ պահպանել, թեև դրա շանսն այնքան էլ մեծ չէ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը:


Լրագրողների այն հարցին, թե ԳՀՀՊ-ն «մեռյալ» գործարք է արդյոք, նա պատասխանել է, որ այն տակավին չի մահացել:


«Մենք որոնում ենք միջուկային գործարքի պահպանման ուղիներ, որն ամբողջ Մերձավոր Արեւելքի միջուկազերծ կարգավիճակի ապահովման լավագույն միջոցն է»,- նշել է նա: