20.04.2024
ՌԴ-ն կարող է վերականգնել ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ
prev Նախորդ նորություն

Հայաստանն Իրանի հետ բանակցում է սպառման համար գազ ձեռք բերելու համար. փոխվարչապետ

Հայաստանը Իրանի հետ բանակցում է սպառման համար գազ ձեռք բերելու նպատակով: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։


Օրերս Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը, ում հետ հանդիպել էր Մհեր Գրիգորյանը, իրանական «Մեհր» լրատվական գործակալության հետ զրույցում ասել էր. «Իրանական գազի արտահանումը Հայաստան կարող է աճել, ներկայում բազմակողմանի բանակցություններ են ընթանում «սվոպ» տարբերակով՝ ապրանքների դիմաց գազի առաքում սկսելու համար»: Հարցին՝ Հայաստանը արդեն նոր պայմանավորվածությո՞ւն է ձեռք բերել Իրանի հետ գազի արտահանման հետ կապված, Մհեր Գրիգորյան մասնավորապես ասել է.


«Ես, այս պահի դրությամբ այն, ինչ որ քննարկել ենք, չէի անվանի պայմանավորվածություն, որովհետև, այնուամենայնիվ, մեր պայմանավորվածությունները դեռևս թվայնացված չեն, բայց բուն գաղափարի շուրջ, իհարկե, անդրադարձ եղել է։ Նաև, իհարկե, քննարկվել է նման հարց, և էս հատվածով բանակցությունները կշարունակվեն։ Մոտ ժամանակներում սպասում ենք իրանական կողմից այցելելու է մասնագետների խումբ, այս հարցի քննարկումը կարծում եմ՝ կշարունակվի։ Էս պահի դրությամբ ավելի կոնկրետ թվայինացված որևիցե տեղեկատվություն չեմ կարող տալ, որովհետև հանդիպման ընթացքում էդ թեման ընդամենը բացվեց, որը մինչ օրս բացված չէր, ի դեպ, չեմ ուզում անդրադառնալ պատճառներին, բայց էս թեման նոր է բացվել։ Թեման մշակման կարիք ունի, որովհետև ինքնին ինքը բավականին հետաքրքիր թեմա է, որը կարծում եմ՝ կունենա բանակցային զարգացումներ»։


Հայաստանում ներքին սպառման համար գազը մատակարարվում է Ռուսաստանից: ՀՀ գազ մատակարարելու ու ներքին շուկայում այն բաշխելու մենաշնորհը պատկանում է ռուսական Գազպրոմի դուստր՝ "Գազպրոմ Արմենիա" ընկերությանը: Այժմ Հայաստանն ու Ռուսաստանը բանակցություններ են վարում գազի սականգների ձեւավորման ու դրանց հաստակեցման շուրջ:


Բանակցությունները իրականացվում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ, մասնակցում է Էներգետիկայի նախարարությունը, «Գազպրոմ Արմենիա»-ն, և ռուսական «Գազպրոմից» մասնագետների խումբ է եկել, քննարկել են` գազամատակարարման սխեման, մինչև 2030-ը սպասվող ներդրումային ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են մոտեցումներ ներքին գնի ձևավորման մասին։


Նախկինում Հայաստանի իշխանությունները, այդ թվում Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ իրանական գազը թանկ արժե եւ չի կարող մրցակցել ռուսականի հետ հայկական շուկայում:


Ճշտող հարցին՝ բացվել է Իրանից սպառման համար գազ ձեռք բերելու և դրա դիմաց ապրանքներով վճարելու, փոխհատուցելու թեման, Մհեր Գրիգորյանը պատասխանել է՝ այո:


«Մոտավորապես, այո, բայց, իհարկե, այդ իմաստով էստեղ մեզ անհրաժեշտ է նաև գնահատել մեր պոտենցիալը էլեկտրաէներգիայի։ Մեր համար, իհարկե, ամենացանկալի տարբերակը մաքսիմալ ներմուծված գազի դիմաց արտահանել էլեկտրաէներգիա, որովհետև մեր հզորությունների և պայմանավորվածության բալանսը թույլ է տալիս դրա արդյունքում տարիֆների վրա դրական ազդեցություն ունենալ», - ասել է նա։


Նա նաեւ չի բացառել, որ գազի գինը կարող է նվազել: «Իհարկե, որովհետև, եթե զգում եք, խոսքը վերաբերում է նրան, որ համախառն էներգետիկ համակարգում է էֆեկտ ստացվում, և անկախ գազի գնից այդ էֆեկտը տարածվում է բոլոր սակագների վրա», - ասել է նա:

Փորձագետը գնահատել է Վրաստանի կորուստները՝ դեպի ՌԴ ապրանքների արտահանման արգելքի դեպքում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel