ՌԴ-ն կարող է վերականգնել ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ

Ռուսաստանը կարող է վերականգնել ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ և վերադառնալ վրաց քաղաքացիների համար վիզայի չեղարկման հարցին: Այդ մասին հայտնում է Коммерсантъ-ը:


«Պետք է լինի քայլերի հաջորդականություն: Եթե Վրաստանում իրավիճակը կարգավորվի, ռուսատյացությունը դադարեցվի, մեր քաղաքացիների անվտանգության երաշխիքներ լինեն, հնարավոր կլինի խոսել ավիահաղորդակցության մասին», -ասել է ՌԴ ԱԳՆ-ում զրուցակիցը:


Հիշեցնենք, հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերությունները թռիչքներ չեն կատարում դեպի Վրաստան:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...