24.11.2024
Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով մեկնելու է Ժնև
prev Նախորդ նորություն

Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը

Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորներ Դավիթ Գրիգորյանի և Արմեն Դանիելյանի անվտանգությունն ապահովում է Հայաստանի ոստիկանությունը: Այս մասին տարածվող լուրերը մեզ հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:


Դատավորներն անձամ են դիմել դիմել ՀՀ ոստիկանություն՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխելուց հետո ոստիկանների ուղեկցությամբ է շրջում:


ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, որ Դատական դեպարտամենից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը օրենքով սահմանված կարգով:


Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոփոխվեց Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Երկու օր անց՝ մայիսի 20-ին, Գրիգորյանը որոշեց սույն գործի վարույթը կասեցնել եւ գործը ուղարկել Սահմանադրական դատարան՝ Քոչարյանին եւ մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով:


Այժմ դատավոր Արմեն Դանիելյանի վարույթում այժմ գտնվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության բողոքարկման քննությունը Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման վերաբերյալ: