Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս. Քոչարյանը՝ դատավորին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին գործը քննող դատավոր Արմեն Համլետի Դանիելյանին:
Նրանք նաեւ միացան Սեդա Սաֆարյանի միջնորդության եզրափակիչ մասին՝ համամիտ չլինելով դրա նկարագրական մասի հետ: Ներկայացված միջնորդությունների վերաբերյալ քիչ առաջ դիրքորոշում հայտնեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը:
«Հարգելի՛ դատարան, ինձ համար ավելի հեշտ է միանալ Սեդա Սաֆարյանի միջնորդությանը առաջին հերթին, որովհետեւ փաստաբանների պես ծանոթ չեմ այն քրեական գործերին, որոնց վրա հղում է կտարաել Սաֆարյանը:
Բոլոր այդ քրեական գործերը, այդ դատավարությունները եղել են իմ նախագահական ժամկետն ավարտելուց հետո, որոնց ծանոթ չէի, չէի զեկուցվում: Չեմ բացառում, որ որոշ գործերով կարող է սխալներ եղել են... բայց ծանոթ լինելով այս քրեական գործի նյութերին, որն ուղղակի ամբողջությամբ կարած գործ է:
Եւս մեկ անգամ հորդորում եմ ձեզ, ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս եւ այս գործը սարքելու համար, կարելու համար մարդիկ ապագայում օրենքով շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ ես եմ ձեզ նշանակել, անկեղծ պետք է ասեմ՝ ես ինձ վատ եմ զգում այն հանգամանքով, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա ձեւավորված: Լավ բան չի տարիների ընթացքում լինելով համակարգում՝ այսպիսի համբավ ձեռք բերելը: Այս գործը ձեր թափի գործը չի»: