26.11.2024
Նորություններ Չինաստանից՝ «Նաիրիտի» մասով
prev Նախորդ նորություն

Պատժամիջոցները խոչընդոտ չեն ՌԴ-ին զարգացնելու հարաբերությունները Իրանի հետ. Կոպիրկին

Իրանի հանդեպ պատժամիջոցները չեն խանգարում Ռուսաստանին Իրանի հետ հարաբերությունները զարգացնել, որոնք գնահատում բավականին արդյունավետ: Այս մասին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:


Նրա խոսքով, պատժամիջոցները, չնայած իրենց բացասական ազդեցություններին, չեն կարող համագործակցության դրական կողմերը ստվերել:


Ինչ վերաբերում է նախօրեին Իրանի խորհրդարանի կողմից ԵԱՏՄ հետ ժամանակավոր համաձայնագրի վավերացմանը, Կոպիրկինը նշեց, որ այդ փաստաթուղթը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության համար.


«Այն լրացուցիչ հնարավորություններ է բացում», - հավաստիացրեց դեսպանը:


Հիշեցնենք, Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:


Փաստաթուղթը ստորագրվել է մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։ Այն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է: Հիշեցնենք, ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի կնքման հարցում: