26.11.2024
Պատժամիջոցները խոչընդոտ չեն ՌԴ-ին զարգացնելու հարաբերությունները Իրանի հետ. Կոպիրկին
prev Նախորդ նորություն

Փաշինյան-Պուտին հանդիպումը շատ կառուցողական մթնոլորտում է անցել. ՌԴ դեսպան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը շատ կառուցողական մթնոլորտում է անցել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: 


Նա նշեց, որ նման տեղեկատվություն ունի.


«Քննարկվել են երկկողմ հարաբերությունները: Իմ ընկալումն այնպիսին է, որ այս շփումը ևս մեկ քար էր՝ մեր երկրների միջև երկար, արդյունավետ քաղաքական երկխոսություն կառուցելուն ուղղված», - ասաց Կոպիրկինը:


Դեսպանը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: Ըստ այդմ, ակնկալվում է նաև Պուտինի այցը Հայաստան:


«ՀՀ-ՌԴ հարաբերությունները շարունակում են ստաբիլ զարգանալ և մնալ բարձր մակարդակի վրա», - հավելեց դեսպանը:


Հիշեցնենք, ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը հանդիպել են Սանկտ Պետերբուրգում հունիսի 6-ին: