7.06.2025
Փաշինյան-Պուտին հանդիպումը շատ կառուցողական մթնոլորտում է անցել. ՌԴ դեսպան
prev Նախորդ նորություն

Վիտալի Բալասանյանն ազատվեց պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:


Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


Նշենք, որ Բալասանյանի հրաժարականի մասին հայտնի դարձավ նախօրեին: Քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն, հրաժարականը պայմանավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչող քննադատությամբ, սակայն մեկ այլ վարկածով նա հրաժարական է տվել, որպեսզի մասնակցի նախընտրական քարոզարշավին: Ի դեպ, ամիսներ առաջ այդ մասին հայտարարել էր հենց Վիտալի Բալասանյանը՝ նշելով, որ եթե մասնակցի նախագահական ընտրություններին, ապա հրաժարական կտա:   


 

Լևոն Մնացականյանը՝ Արցախի ոստիկանապետ. Բակո Սահակյանը նշանակումներ է արել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին