20.04.2025
Վիտալի Բալասանյանն ազատվեց պաշտոնից
prev Նախորդ նորություն

Լևոն Մնացականյանը՝ Արցախի ոստիկանապետ. Բակո Սահակյանը նշանակումներ է արել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Լեւոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:


Նույն օրը նախագահը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:


Երկրի ղեկավարն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանն ազատվել է պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:


Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր Լեւոն Մնացականյանին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին:


Բակո Սահակյանի նույն օրն ստորագրած մեկ այլ հրամանագրով Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:


 

ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը մայիսին աճել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար