27.11.2024
ՏԻՄ ընտրություններում հաղթեց նաև ՀԱՍԱԿ-ը
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է. ԱԳՆ

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է: Այս մասին ԱԺ-ում ընթացող «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում, մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարի խոսքով, ԵԱՏՄ-ն անցած տարիների ընթացքում ապացուցել է իր կայացված լինելը, հիմնական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա, իսկ եվրասիական ինտեգրման բազմաթիվ ուղղություններով կայացվել են կարևոր որոշումներ:

«ԵԱՏՄ անդամ պետությունների համար եվրասիական ինտեգրացիան առաջնային ուղղություն է, որը թույլ է տալիս բարելավել տնտեսավարման պայմանները բիզնեսի համար, ուժեղացնել համագործակցություն գործընկերների հետ և ստեղծել նոր հնարավորություններ ինտեգրացիոն ներուժի օգտագործման համար: Ներկայումս ԵԱՏՄ-ն ցույց է տալիս փոխադարձ առևտրի համոզիչ աճ»,- ասաց ԱԳ նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը բարձր գնահատեց Հայաստանի ներգրավվածությունը տարբեր հարթակներում և նշեց, որ մեր երկիրը կառուցում է հարաբերություններ տարբեր ուղղություններով, հստակ գիտակցելով, որ գոյություն ունի գեոքաաղքական իրողություն: Հայաստանը, նրա խոսքով, փոքր երկիր է, որն ունի իր ազգային շահերը և այդ շահերը պաշտպանելու համար կառուցած անվտանգության ճարտարապետություն և ունենք օրակարգ, որն ուղղված է այդ շահերի համալրմանը տարբեր ուղղություններով: Եվ հիմնական գործառույթն ու գերակա խնդիրը, մարտահրավերն ու նպատակը, ըստ նախարարի, եղել և մնում է նույնը՝ իրականացնել այդ հարաբերությունների զարգացումը այնպես, որպեսզի մեկ ուղղությամբ հարաբերությունները չվնասեն որևէ այլ ուղղությամբ մեր հարաբերություններին.

«Հարաբերություններ կառուցել մեկ ուղղությամբ ի վնաս մյուսի մեզ համար անընդունելի է: Այդ քաղաքականությունը մենք պահպանել ենք այս տարվա ընթացքում և շարունակելու ենք պահպանել, որպես կարևոր սկզբունք մեր արտաքին քաղաքականության»,- ընդգծեց նախարարը: