25.11.2024
Եվրամիությունը 2019 թվականին Հայաստանին կտրամադրի 65 մլն եվրո. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ԵԽ հետ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը վերջնական կհաստատվի հունիսի 13-ին

ՀՀ-ն նախատեսում է, որ ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կարժանանա հունիսի 13-ին կայանալիք Գործընկերության խորհրդի երկրորդ նիստում:


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով, Հայաստանը ԵՄ-ի կողմին ներկայացրել է համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի վերջնական նախագիծը, որը հավանության է արժանացել Հայաստանում համաձայնագրի և ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի մայիսի 17-ին նիստում: 


«Նախատեսում ենք, որ հունիսի 13-ին, երբ կկայանա գործընկերության խորհրդի երկրորդ նիստը Բրյուսելում, այս փաստաթուղթը կարժանանա վերջնական հաստատման երկու կողմերի միջև: Ճանապարհային քարտեզը կլինի ԵՄ-ի և Հայաստանի համատեղ սեփականությունը»,- ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց նախարարը: 


Հիշեցնենք, Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: