21.04.2025
ՀՀ-ում ռուսական զորքերը՝ թուրք-ադրբեջանական տանդեմը զսպող գործոն
prev Նախորդ նորություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ցավակցել է սպանված նախկին հատուկջոկատայինի հարազատներին

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ցավակցում է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի հարազատներին և մերձավորներին:


«Մերձմոսկվայում տեղի ունեցածն իրական ողբերգություն է: Վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Կրկին հաստատում ենք ՌԴ քննչական մարմիններին աջակցելու պատրաստակամությունը»,- ասված է դեսպանատան Facebook-յան էջում:


Հիշեցնենք, ԳՀՎ նախկին հատուկջոկատային, Սիրիայում մարտական գործողությունների մասնակից Նիկիտա Բելյանկինին սպանել են հունիսի լույս 2-ի գիշերը մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում: Նախօրեին ՌԴ իրավապահները հայտարարեցին, որ սպանության կասկածանքով կա երկու ձերբակալված՝ 1977 եւ 1982 թվականներին ծնված  ՀՀ քաղաքացիներ։

Այս տարիների ընթացքում Մարտի 1-ով քննությունը տարվել է փաստերը կոծկելու համար. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար